Անցնել բովանդակությանը

Երևան

Խաղերի ստեղծման մարաթոն պատանիների համար՝ Երևանում14–15 նոյեմբերի, 2026 թ․

Ի՞նչ է խաղերի ստեղծման մարաթոնը։

Սա ծրագրավորման միջոցառում է, որտեղ ընկերներիդ հետ տեսախաղ ես ստեղծում։ Ուտելիքն էլ՝ անվճար։

մասնակցիր աշխատարանների կամ ստեղծիր քո տեմպով

Սովորիր ու ստեղծիր

  • Մասնակիցները միասին ժամանակ են անցկացնում
  • Մի խումբ պատանիներ աշխատում են ընդհանուր սեղանի շուրջ

ծանոթացիր նոր մարդկանց հետ ու ձեռք բեր երկար տարիների ընկերներ

Նոր ընկերներ գտիր

  • Հյուրասիրություն և հուշանվերներ
  • Մասնակիցները ցույց են տալիս իրենց մրցանակները

ո՞վ կհրաժարվի անվճար հյուրասիրությունից :)

Անվճար սնունդ ու մրցանակներ

Հետաքրքիր է հնչում, չէ՞։

Այս նոյեմբերին ԴՈՒ կարող ես միանալ պատանիների համար աշխարհի ամենամեծ խաղերի ստեղծման մարաթոնին։ Այո՛, հենց դու։ Կարևոր չէ՝ տարիների փորձ ունես, թե այսպիսի միջոցառման մասին առաջին անգամ ես լսում։

Դու կմիանաս հազարավոր պատանիների, որոնք խաղեր են ստեղծում ամբողջ աշխարհում։ Դեռ խաղեր չե՞ս մշակել։ Խնդիր չկա․ մեր աշխատարանները կօգնեն քեզ ստեղծել քո խաղը։

Սա քո հնարավորությունն է՝ նոր բան սովորելու, նոր ընկերներ գտնելու ու միասին անմոռանալի արկածներ ունենալու։

Ահա թե ինչպես միանալ այս նոյեմբերի մարաթոնին։

(Մի՛ անհանգստացիր, ամեն քայլում կօգնենք քեզ)

  1. Գրանցվիր Երևանի Haven-ին

    Միջոցառման մասնակիցները միասին
  2. Ծանոթացիր մյուսների հետ ու թիմ կազմիր կամ աշխատիր մենակ

    Մասնակիցները միջոցառման վայրում
  3. Սովորիր աշխատարաններում, վայելիր անվճար սնունդն ու հուշանվերները

    Մասնակիցների համար պատրաստված մրցանակները
  4. Ստեղծիր քո խաղն ու հրապարակիր այն itch.io-ում

    Մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքը

Ի՞նչ է լինելու միջոցառման օրերին։

Շուտով կհայտարարենք։ Դեռ պատրաստում ենք օրակարգը։ Գրանցվիր, և մենք կտեղեկացնենք քեզ, հենց այն պատրաստ լինի։

Hack Club-ն օգնել է պատանիներին հարյուրավոր միջոցառումներ կազմակերպել ամբողջ աշխարհում։Ծանոթացիր մեր նախորդ միջոցառումներին։

Daydream

Դիտել Daydream-ի տեսանյութը Daydream խաղերի ստեղծման մարաթոնի մասնակիցները

Աշակերտները խաղերի ստեղծման մարաթոններ կազմակերպեցին աշխարհի 200 քաղաքներում՝ Լոնդոնից ու Նյու Յորքից մինչև Պենանգ։

Campfire

Դիտել Campfire-ի տեսանյութը Campfire-ի մասնակից պատանիներով լեցուն սրահը

Մեր ամենամեծ մարաթոնը․ 10 հազար պատանի մեկ հանգստյան օրերի ընթացքում միաժամանակ խաղեր էին ստեղծում։

Մենք կարևորում ենք անվտանգությունը։ Ծնողների ուղեցույցը կարող ես կարդալ այստեղ, իսկ հարցերի դեպքում կարող եք գրել haven@hackclub.com հասցեին։

Հաճախ տրվող հարցեր

  • Կարո՞ղ եմ մասնակցել։

    Եթե 13–18 տարեկան ես, կարող ես մասնակցել։ Նախնական փորձ չի պահանջվում։

  • Բայց ես երբեք չեմ ծրագրավորել։

    Հիանալի է։ Այս մարաթոնները հարմար են նաև սկսնակների համար։ Աշխատարանները, մենթորներն ու թիմակիցներդ կօգնեն քեզ ամեն քայլում։

  • Դեռ հարցեր ունեմ։

    Միացիր #haven-help ալիքին՝ Slack-ում, կամ գրիր մեզ՝ haven@hackclub.com հասցեին։

  • Մասնակցությունն անվճա՞ր է։

    Այո՛։ Hack Club-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որն օգնում է պատանիներին անվճար ստեղծել տեխնոլոգիական նախագծեր։

  • Իսկ եթե ծնողներս անհանգստանո՞ւմ են։

    Մենք պատրաստ ենք օգնել։ Կարող ես կարդալ մեր ծնողների ուղեցույցը կամ հարցերի դեպքում գրել մեզ՝ haven@hackclub.com հասցեին։